Ամերիկուհին դատի է տվել բոլոր միասեռականներին
Ամերիկայի Նեբրասկա նահանգի բնակչուհի Սիլվիա Դրիսքելը դատական հայց է ներկայացրել ընդդեմ բոլոր միասեռականների, գրում է Корреспондент-ը։
Յոթ էջից բաղկացած հայցում նա մեջբերումներ է անում Աստվածաշնչից և նշում, որ միասեռ ամուսնություններն «անբնական են և գարշելի»։
66-ամյա Դրիսքելը, ով իրեն անվանում է Աստծո և նրա որդու առաքյալը, խնդրել է դատարանին որոշել՝ արդյոք ոչ ավանդական սեռական կողմնորոշումը մեղք է համարվում։
Ամերիկուհու խոսքով՝ ինքը չի մտածել, որ կտեսնի այն օրը, երբ «իրենց հզոր ժողովուրդը», մասնավորապես՝ Նեբրասկայի բնակիչներն այդքան համբերատար կլինեն որոշ մարդկանց անպատշաճ վարքի հանդեպ։
«Միասեռականությունը մեղք է, և նրանք գիտեն, որ ապրում են մեղքի մեջ։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ են թաքցնում իրենց կողմնորոշումը»,- գրել է Դրիսքելը։










