Վրաստանը դեռ չի իրականացրել ԵՄ-ի հետ վիզայի վերացման համար անհրաժեշտ բոլոր առաջարկները. Եվրահանձնաժողով

16:25 • 08.05.15

Վրաստանը դեռ չի իրականացրել Եվրամիության հետ վիզայի վերացման համար անհրաժեշտ բոլոր առաջարկները: Եվրահանձնաժողովն օրենսդրության և ինստիտուցիոնալ շրջանակների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ քայլեր է ակնկալում, գրում է ria.ru-ն՝ վկայակաչոլով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:

 

«Վրաստանի առաջընթացը կարճ ժամկետներում զգալի է եղել և համապատասխանում է երկրորդ փուլի նպատակներին: Գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները և պրակտիկան, որ ներառված են վիզայի ազատականացման գործողությունների պլանի չորս բաժիններում, համապատասխանում են եվրոպական և միջազգային չափանիշներին, բայց Վրաստանը դեռ պետք է իրականացնի մնացած առաջարկները, անհրաժեշտ կլինեն բոլոր մասնակիցների շարունակական ջանքերը»,- նշում է Եվրահանձնաժողովը:

 

Ըստ կառույցի՝ «գլխավոր առաջնահերթությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կայուն իրականացումն է, մասնավորապես՝ ապաստանի տրամադրման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց առևտրի և թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում»:

 

«Այս զեկույցում պահանջվող գործողությունների իրականացումը թույլ կտա Վրաստանին ամբողջությամբ իրականացնել վիզայի ազատականացման ծրագրի երկրորդ փուլի չափորոշիչները»,- ասված է հաղորդագրության մեջ: