Ռուսաստանում գերեզմանատան աշխատողը քանդել է շիրիմն ու դագաղից հանել iPhone-ը
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքի դատարանը դատավճիռ է կայացրել տեղի 36-ամյա բնակչի նկատմամբ, ով թանկարժեք սմարթֆոն է գողացել շիրիմներից մեկից:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հանցագործությունն իրականացվել է «Վիլյույսկոյե» գերեզմանատանը, որտեղ տղամարդն աշխատել է 2014թ. ամռանը:
Տեղեկանալով, որ գերեզմանատանը թաղված հանգուցյալներից մեկի դագաղում կա թանկարժեք սմարթֆոն` նա որոշել է տիրանալ դրան: Գտնվելով ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ` նա քանդել է տվյալ շիրիմն ու դագաղից հանել հանգուցյալի կողքին դրված iPhone 4S հեռախոսը:
Այժմ տղամարդը դատապարտվել է 7-ամսյա ուղղիչ աշխատանքների:










