Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի և հյուրանոց այրել (լուսանկարներ)

11:22 • 08.05.15

Իրանի Մահաբադ քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի և հյուրանոց այրել սպասուհու մահից հետո, ով նետվել էր 4-րդ հարկի պատուհանից՝ ենթադրաբար փրկվելով բռնաբարությունից, գրում է Обозреватель-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի միակ 4-աստղանի հյուրանոցում,անցած երկուշաբթի։ 25-ամյա սպասուհուն փորձել է բռնաբարել մի պաշտոնյա, ով խոստացել է հյուրանոցի սեփականատիրոջը հաստատությանը տրամադրել 5-րդ աստղը նման ծառայությունների համար։ Աղջիկը դուրս է նետվել պատուհանից և մահացել։ Քաղաքապետ Ջաֆար Քաթանին հաստատել է բռնաբարության փորձի մասին տեղեկությունը։

 

Կասկածյալը ձերբակալվել է, սակայն հյուրանոցի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ։ Որոշ ժամանակ անց նրանք այրել են հյուրանոցը, սոցկայքերում տեղադրվել են լուսանկարներ դեպքի վայրից։

 

Անվտանգության ուժերը փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազի միջոցով, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Քաթանին կոչ է արել բնակիչներին հանգստություն պահպանել և սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո պարզ կդառնա աշխատակցուհու մահվան իրական պատճառը։

 

 

В Иране тысячи человек вышли на улицы: протестующие сожгли отель - фото 1