ԱՄՆ նախագահը շնորհավորել է ռուսներին Հաղթանակի 70-ամյակի առթիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորում է ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ և «շարունակում է կողմ լինել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը»։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է Օբամայի՝ Ռուսաստանի հարցով գլխավոր խորհրդական Սելեսթ Ուոլանդերը։
«Մեր նախագահը և ազգային անվտանգության հարցով նրա օգնականը խնդրել են ինձ ռուս ժողովրդին շնորհավորանքներ փոխանցել ներկայիս հոբելյանի կապակցությամբ։ Մեզ համար շատ թանկ են հիշողություններն այն մասին՝ ինչպես են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդները համատեղ հաղթանակի հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է Ուոլանդերը։
Նա նշել է, որ այժմ դժվար շրջան է երկու երկրների հարաբերություններում։ Կան շատ խորը տարաձայնություններ եվրոպական անվտանգության և գլոբալ խաղաղության վերաբերյալ։ Սակայն նախագահ Օբաման կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը։










