Պելեն հոսպիտալացվել է Սան Պաուլոյում
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է Սան Պաուլոյում, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Globo-ին։
74-ամյա Պելեն վերջին 6 ամսվա ընթացքում 2-րդ անգամ է բուժման կուրս անցնում Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Նշվում է, որ նա մայիսի 6-ին վիրահատվել է։
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին Պելեն հոսպիտալացվել էր միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով։










