Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

12:52 • 08.05.15

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

 

Հանրապետության Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: