Կրիշտիանու Ռոնալդուն 7 մլն եվրո է նվիրաբերել Նեպալի երկրաշարժից տուժածներին
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բարեգործություն անել։ Պորտուգալացի մարզիկը 7 մլն եվրո է տրամադրել Նեպալի երկրաշարժից տուժած մարդկանց, գրում է segodnya.ua-ն։
Նախքան այդ՝ Ռոնալդուն սոցկայքերից մեկում կոչ էր արել մարդկանց օգնել Նեպալի բնակիչներին։ Սակայն հետո որոշել է անձամբ օրինակ ծառայել և խոշոր գումար հատկացնել։
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7.700-ը, ավելի քան 14.000 մարդ վիրավորվել է։










