«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել, որը հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից՝ անձի առևանգման մեղադրանքով

10:59 • 08.05.15

Մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված  Ելենա Շ.-ին, որը   փետրվարի 4-ից հետախուզվում էր ԱՄՆ Նևադա նահանգի Ստատուտի 200.301 հոդվածի  մեղադրանքով /1-ին աստիճանի անձի առևանգում/:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։