Ամերիկացի զինվորականներն սկսել են վերապատրաստել սիրիացի զինյալներին

01:10 • 08.05.15

Ամերիկացի զինվորականները հաղորդել են «իսլամական պետության» դեմ մարտնչող սիրիացի ապստամբների համար  ռազմաուսուցողական ճամբարների բացման մասին:
 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`  BBC-ին հղումով, հատուկ ուսումնամարզական բազաները տեղակայված են հարևան Հորդանանի  տարածքում և ինչպես ակնկալվում է` բացվելու են նաև Թուրքիայում, Կատարում և Սաուդյան Արաբիայում:

Հաղորդվում է, որ ամերիկացիների մոտ վերապատրաստում անցնել ցանկացել են Սիրիայի ընդդիմության շուրջ 4000 զինվոր, սակայն միայն 400-ն են կարողացել անցնել նախնական ընտրության փուլը:

Վկայությունն այն մասին, որ արևմտյան մասնագետները վերապատրաստում են սիրիացի ապստամբներին Հորդանանում, հայտնվել էր դեռ երկու տարի առաջ, սակայն պաշտոնական հաստատում չէր եղել: