Արցախի զորամասերից մեկում զինվոր է զոհվել

18:53 • 08.05.15

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահությունը կրելու ժամանակ մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:


Ինչպես հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: