Ավստրալիայում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող 17-ամյա դեռահասի

09:32 • 09.05.15

Ավստրալիայի ոստիկանությունն ահաբեկչական պլան է բացահայտել, ըստ որի 17-ամյա մի դեռահաս պատրաստվում էր Մելբուռնում երեք ինքնաշեն ռումբ պայթեցնել, գրում է ria.ru-ն:

 

Ձերբակալվածն ահաբեկչության մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը:

 

Ավստրալիայի դաշնային ոստիկանության կոմիսարի տեղակալ Մայք Ֆելանը հայտնել է, որ դեռահասը ձերբակալվել է ուրբաթ օրը Մելբուռնի արվարձանում գտնվող իր տանը, որտեղ նաև հայտնաբերվել են պայթուցիկ սարքերը: