Բարաք Օբաման այցելել է ԱՄՆ-ի բոլոր նահանգները

10:37 • 09.05.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցերով գտնվել է երկրի բոլոր՝ 50 նահանգներում, հայտնում է Associated Press-ը:

 

Նախագահն ուրբաթ այցելել է Հարավային Դակոտա նահանգ, որը դարձել է նրա այցելած 50-րդ նահանգը:

 

Նրանից պահանջվել է 6.5 տարի՝ որպես նախագահ բոլոր նահանգներն այցելելու համար:

 

ԱՄՆ նախագահը մինչ 2015-ն այցելել էր 46 նահանգ, և տարեսկզբից նրան մնում էր միայն այց կատարել այն նահանգներ, որտեղ բնակչության մեծ մասը սատարում է հանրապետականներին (Օբաման Դեմոկրատական կուսակցությունից է)՝ Յուտա, Հարավային Կառոլինա, Հյուսիսային և Հարավային Դակոտաներ:

 

Օբաման, այսպիսով, դարձել է ԱՄՆ 4-րդ նախագահը ով այցելել է երկրի բոլոր նահանգները՝ Ռիչարդ Նիքսոնից, Ջորջ Բուշ ավագից և Բիլ Քլինթոնից հետո: