Օրորոցից ծնված երեխայից մինչև զառամյալ ծերունին այսօրվա տոնակատարությունը պետք է մեծարի. արցախցի ուսուցիչ

11:04 • 09.05.15

Օրորոցից ծնված երեխայից մինչև զառամյալ ծերունին այսօրվա տոնակատարությունը պետք է մեծարի, պետք է իմանա, թե դա ինչ տոնակատարություն է ժողովրդի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար երկրորդ դպրոց տարրական դասարանի դասվար Վիոլետա Բաբայանը: Նա ասաց, որ այն ավելին է քան եռատոնը։


Անդրադառնալով երեխաների կողմից տոնի ընկալմանը՝ նա նշեց. «Երեխաները գիտեն ինչ տոն է այսօր, նույնիսկ զինվորական համազգեստ են պատրաստել, որ դրանցով մասնակցեն տոնին»։


«Երեխաները Շուշիի ազատագրումից բացի, գիտեն Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և համեմատական են անցկացնում այսօրվա հերոսների հետ»,- ասաց նա և հայտնեց, որ դասարանում ունեն արցախյան հերոսների  նկարներով վահանակներ, որոնց առաջ երեխաները միշտ թարմ ծաղիկներ են դնում: