Արքայազն Ուիլյամն ու նրա կինը պապարացիներին խնդրել են հեռու մնալ նորածին Շառլոթից
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն օրերս համալրվեց նոր անդամով, ինչը, անշուշտ, այնքան նշանակալի իրադարձություն է, որ շարունակում է մնալ լրագրողների ու պապարացիների ուշադրության կենտրոնում:
Սակայն նորածին արքայադուստր Շառլոթ Էլիզաբեթ Դիանայի ծնողները` արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը, խնդրել են մշտապես հետևող լրագրողներին ու պապարացիներին իրենց փոքրիկին հանգիստ թողնել:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, մայիսի 2-ին լույս աշխարհ եկած արքայադուստրն այժմ ընտանիքի հետ գտնվում է Նորֆոլքում, որտեղ նրա հետևից գնացել են «կպչուն» լուսանկարիչները:
Երեխայի ծնողները ստիպված են եղել դիմել Նորֆոլքի ոստիկանություն, որպեսզի իրավապահներն ապահովեն իրենց անձնական կյանքի գաղտնիությունն ու հեռու պահեն պապարացիներին:
Հիշեցնենք, որ բրիտանական գահի ժառանգորդների թվում նորածինը 4-րդն է:










