Չիլիի ափերին մոտ 40 սատկած կետ է հայտնաբերվել

09:53 • 09.05.15

Չիլիի հարավային ափերին 37 սատկած կետ է հայտնաբերվել, որոնք ըստ հարավամերիկյան երկրի ձկնորսության ազգային ծառայության տվյալների՝ ափ են նետվել և սատկել, գրում է korrespondent.net-ը:

 

Փորձագետները նշում են, որ նման երևույթներ Չիլիում տեղի են ունեցել նաև նախկինում:

 

Կետերին հայտնաբերել են օտարերկրյա գիտնականները, ովքեր այդ ժամանակ հետազոտություն էին իրականացնում նշված տարածքում:

 

Նման վարքի պատճառները դեռևս հայտնի չեն: Տեղի գիտնականները կարծում են, որ կետերն ափ են նետվել մի քանի շաբաթ առաջ։