Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսն ու նրա կինը, որ ամուսնացած էին շուրջ 72 տարի, մահացել են ժամերի տարբերությամբ (լուսանկարներ)

17:43 • 09.05.15

Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսն ու նրա կինը, ովքեր ամուսնացել էին 72 տարի առաջ՝ պատերազմի կեսին, մահացել են ընդամենը ժամերի տարբերությամբ, գրում է The Daily Mail-ը:

 

Պատերազմի միջով անցած 89-ամյա Ջոան Մոսը և նրա 91-ամյա ամուսինը՝ Վալտեր, մահացել են նույն հիվանդանոցում՝ նույն հիվանդությունից՝ նույն օրը:

 

Այնուամենայնիվ, դեռ տարիներ առաջ, Ջոան Մոսի հայրը չէր ցանկանում թույլ տալ ամուսնությունը, սակայն երբ նա իմանում է, որ Վալտերը մեկնում է Ֆրանսիա պատերազմի, նա մեղմանում է և զույգն ի վերջո ամուսնանում է 1943 թվականի հուլիսի 3-ին, երբ երիտասարդներն ընդամենը 19 և 17 տարեկան էին:

 

Վալտերը եղել է պատերազմի ամենաթեժ գոտիներում, բայց կենդանի է մնացել և շուտով վերադարձել է իր աշխատանքին:

 

Ամուսիններին մարտ ամսին տեղափոխել էին հիվանդանոց տարբեր պատճառներով, ինչից հետո նրանց երկուսի մոտ թոքերի բորբոքում էր նկատվել:

 

Ջոան Մոսն առաջինն է մահացել ապրիլի 28-ին առավոտյան ժամը 6-ին, և մինչ ընտանիքի անդամները որոշում էին ինչպես հայտնել լուրը նրա ամուսնուն, նա նույնպես մահանում է երեկոյան 7:15՝ չիմանալով, որ կինն արդեն մահացել է:

 

Walter and Joan Moss married on July 3, 1943, at the height of the Second World War]

Mrs and Mrs Moss with their son Martin at his graduation. The pair were married for 72 years, having endured the Second World War where Mr Moss was sent to France to fight in the D-Day landings

In later life, Mr Moss developed dementia with Mrs Moss caring for him so they could stay in their Salford home. He is pictured with his daughter-in-law Julie (right) and granddaughter Phoebe (left)

Their wedding nearly didn't go ahead after Mrs Moss's father refused to let her marry Walter

Mr Moss pictured during his days in the army

The couple died in the same hospital on the same day and of the same illness last month

The couple enjoyed taking their caravan across the country and were 'devoted' to each other