ԱՀԿ-ն հայտարարել է Լիբերիայում Էբոլայի համաճարակը հաղթահարելու մասին

17:30 • 09.05.15

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է Լիբերիայում Էբոլայի համաճարակի դեմ հաղթանակ տանելու մասին, գրում է Интерфакс-ը:


«Լիբերիայում Էբոլա համաճարակի բռնկումն ավարտվել է»,- ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ:

 

Կազմակերպությունն այդ իրադարձությունը «մեծ ձեռքբերում» է անվանել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթում նշվում է, որ Էբոլայով վարակի վերջին դեպքի հայտնաբերումից հետո վեց շաբաթ է անցել:

 

Միևնույն ժամանակ կազմակերպությունում հաստատել են, որ Էբոլայով վարակի դեպքեր մինչ այժմ գրանցվում են հարևան Գվինեայում և Սիեռա Լեոնեում:

 

Էբոլայի համաճարակի բռնկման հետևանքով Լիբերիայում մահացել է ավելի քան 4,7 հազար մարդ: Ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է ավելի քան 11 հազար մարդ: