«Պալատների գործի» վերանայման արդյունքում Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Եգիպտոսի դատարանը գործի վերանայման ընթացքում երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա երկու որդիներին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով, գրում է gazeta.ru-ն:
Խոսքն այսպես կոչված՝ պալատների գործի մասին է: Քննության վարկածի համաձայն՝ Մուբարաքը և նրա երկու որդիները յուրացրել են 125 միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 18 միլիոն դոլար) պետական միջոցներ, որոնք հատկացվել էին նախագահական պալատների վերանորոգման համար:
Անցած տարվա մայիսին Մուբարաքը «պալատների գործով» դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իսկ նրա որդիները ստացել էին չորսական տարի ժամկետ, սակայն ավելի ուշ դատավճիռը չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է վերանայման:










