Շուշիի ազատագրման կապակցությամբ մենք հաղթանակն ենք տոնում, ադրբեջանցիները վայնասուն են դրել. Գագիկ Համբարյան

22:50 • 09.05.15

Արբեջանցիները յուրահատուկ ձևով են «նշում» հայերի համար կարևոր տոներից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Փորձում են տարբեր կերպ արձագանքել, օրինակ՝ երեկ ադրբեջանական կայքերն սկսեցին հարցումներ անել իրենց կողմից գնված ռուսաստանյան պատմաբանների և քաղաքագետների շրջանում:

 

Ամեն տարի հանդես են գալիս հատուկ հայտարարությամբ՝ հայկական կողմին մեղադրելով «պատմական ադրբեջանական հինավուրց Շուշա քաղաքը գրավելու համար»,-ասաց Գագիկ Համբարյանը՝ նշելով, թե սա մեզ համար արդեն նորություն չէ:

 


Քաղաքագետն նշեց, որ նման արձագանքներին հայերը պետք է հպարտությամբ և նորմալ արձագանքեն:
«Մեծ բավականություն եմ ստանում, երբ կարդում եմ ադրբեջանական լուրերը Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ: Իրենք վայնասուն են դրել, մենք էլ մեր հաղթանակն ենք տոնում, և հուսով եմ, որ այդ հաղթանակը վերջինը չի լինելու»,-ընդգծեց Գագիկ Համբարյանը: