Մաղթում եմ խաղաղ երկինք գլխավերևում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

13:22 • 09.05.15

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումներին: Լրագրողների հետ վերջինս խոսեց կարճ: Նա միայն շնորհավորեց ամբողջ հայ ազգին հաղթանակի օրվա առթիվ՝ նշելով. «Մաղթում եմ բոլորին երջանկություն, բարեկեցություն, և իհարկե խաղաղ երկինք գլխավերևում»:


Վոլինկինի կողքին էր ԱԺ նախագահը Էդուարդ Շարմազանովը, ով ձեռքը դնելով դեսպանի ուսին խոսեց ռուսերեն. «Յուրաքանչյուր հայ, ով եղել է ճակատում, շուրջ 600 հազար հայ, իմացել է, որ ինքը կռվել է ոչ միայն Մոսկվայի, Մինսկի, Կիևի, Ստալինինգրադի ազատության համար, այլ առաջին հերթին Երևանի, Լենինականի,Կիրովականի ու Ալավերդու համար: Այդ պատճառով Հայրենական մեծ պատերազմը մեր ընդհանուր հաղթանակն է և այն մեր Զինված ուժերը, որոնք ազատագրել են Լեռնային Ղարաբաղը և Շուշին 1992-ին, նրանք դաստիարակվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Նելսոն Ստեփանյանի օրինակով»:


Վոլինկինն ի պատասխան ասաց, որ հայ և ռուս ազգերը միշտ միասին են: