Ղազախստանում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

12:00 • 09.05.15

Ղազախստանի հարավ-արևելքում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել են Ղազախստանի սեյսմոլոգիական ծառայությունից:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 88 կմ դեպի արևելք, հայտնում է gazeta.ru-ն։

 

Մասնագետների տվյալներով՝ երկրաշարժի էներգետիկ դասը 8.6 է, իսկ խորությունը՝ 10 կմ:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7.9 և 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել:

 

Ստորգետնյա առաջին ցնցումը գրանցվել էր տեղական ժամանակով 11։41-ին, էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք։