Լուկաշենկոյի 11-ամյա որդին Մինսկում շքերթի է եկել գերագույն գլխավոր հրամանատարի համազգեստով

13:28 • 09.05.15

Լուսանկարը՝ տարիներ առաջ արված ֆոտոարխիվից 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տասնմեկամյա որդին Մինսկում անցկացվող Հաղթանակի շքերթի է ժամանել գերագույն գլխավոր հրամանատարի համազգեստով, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մինսկում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթը:

 

Նշվում է, որ շքերթին մասնակցում է ավելի քան 5 հազար զինծառայող և մոտ 250 միավոր ռազմական տեխնիկա: