ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Դմիտրի Մեդվեդևի հրապարակած ֆոտոշարքում (լուսանկարներ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ:
«Շնորհավո՛ր Հաղթանակի օրը»,- գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցի իր էջում և լուսանկարներ տեղադրել այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթից: Լուսանկարներում երևում է նաև Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումը:
Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներն անցել են Մոսկվայի գլխավոր հրապարակով՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին Մոսկվա է մեկնում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ:






































