Նյու Յորքում հազարավոր ոստիկաններ մասնակցել են գործընկերոջ հուղարկավորությանը (լուսանկարներ)
Նյու Յորքում հազարավոր ոստիկաններ մասնակցել են իրենց գործընկերոջ՝ 25-ամյա Բրայան Մուրի հուղարկավորությանը, ով մահացել էր հիվանդանոցում գլխին ստացած հրազենային վնասվածքի հետևանքով, գրում է The New York Times-ը:
Ներկաները բարձրաձայնել են այն վտանգների մասին, որոնց բախվում են ոստիկանները ծառայության ժամանակ, ինչպես նաև՝ քաղաքացիների և ոստիկանների միջև թյուրըմբռնումների մասին:
Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի սպա Բրայան Մուրը Դեմետրուս Բլաքվուելի կողմից գլխի հրազենային վնասվածք էր ստացել Քուինզ թաղամասում։





























