Հաղթանակի համար Ռուսաստանը երախտապարտ է Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում, հայտարարել է, որ Ռուսաստանը երախտապարտ է հակահիտլերյան կոալիցիայի երկրների ժողովուրդներին և հակաֆաշիստներին, որոնք պայքարել են ընդդեմ ֆաշիզմի՝ տարբեր երկրներում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա նշել է, որ հաղթանակը միշտ կմնա «մեր երկրի հերոսական գագաթնակետը»։
«Մենք հիշում ենք նաև մեր դաշնակիցներին։ Երախտապարտ ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ նահանգների քաղաքացիներին՝ Հաղթանակի հարցում ունեցած ներդրման համար»,-ասել է Պուտինը։
Նա նաև հավելել է, որ դա տեղի է ունեցել շնորհիվ տարբեր երկրների հակաֆաշիստների, որոնք ինքնամոռաց կռվել են պարտիզանական շարքերում ու ընդհատակում։ «Այդ թվում՝ Գերմանիայում»,-ասել է նախագահը։










