Շումախերի կինը վաճառել է նրա անձնական ինքնաթիռն ու տունը

17:10 • 09.05.15

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը, վաճառել է նրա 25 միլիոն ֆունտ արժողությամբ անձնական ինքնաթիռը և Նորվեգիայում գտնվող ամառանոցը, գրում է Интерфакс-ը:

 

Ավելի վաղ Շումախերին բուժող բժիշկները հայտնել էին, որ հայտնի մրցարշավորդի վերջնական առողջացման հավանականությունը չափազանց քիչ է, և նրա կինը որոշում է կայացրել, որ նա այլևս ինքնաթիռի և ամառանոցի կարիք չի ունենա:

 

Միխայիլ Շումախերը գլխի վնասվածք է ստացել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դահուկ քշելու ընթացքում: Նա այժմ վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայում գտնվող իր տանը: