Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցել է նաև Սթիվեն Սիգալը

13:50 • 09.05.15

Ամերիկացի դերասան և մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալն այցելել է Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, տեղեկացնում է Lifenews-ը։

 

Լրագրողները հոլիվուդյան աստղին նկատել են Կարմիր հրապարակի տրիբունայում, որտեղից դերասանը հետևել է ռազմական տեխնիկայի շքերթին։

 

Ի դեպ, ամերիկացի դերասանը մեկ անգամ չէ, որ խոստովանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին համակրելու մասին։ Անցյալ տարի օգոստոսին Սթիվեն Սիգալը մասնակցել է Սևաստոպոլում կայացած բայք-շոուին՝ կրելով Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկ։