Սեռական բռնության զոհին «Իսլամական պետության» ահաբեկիչները ստիպել են ամուսնանալ 20 անգամ. ՄԱԿ (լուսանկար)
ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկը հարցազրույց է ունեցել տասնյակ կանանց հետ, ովքեր փրկվել կամ փախուստի են դիմել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների գերությունից, որոնք ստիպել են կանանցից մեկին ամուսնանալ 20 տարբեր ահաբեկիչների հետ, գրում է Daily Mail-ը:
Զաինաբ Բանգուրան ացելել է Իրաք և Սիրիա, որպեսզի ուսումնասիրություն իրականացնի կանանց նկատմամբ սեռական բռնությունների և թրաֆիքինգի վերաբերյալ:
Զոհերից մեկը պատմել է, որ իրեն վաճառել են և ստիպել ամուսնանալ 20 տարբեր ահաբեկիչների հետ, ովքեր իրեն սեռական բռնության են ենթարկել, ապա ստիպել կուսաթաղանթի ցավոտ վիրահատություն անցնել, որից հետո կրկին վաճառել են:
Փրկվածները պատմել են, որ իրենց առևանգելուց հետո գրոհայինները մերկացրել են կանանց և դասակարգել, ապա՝ վաճառել: Կանանց ենթարկել են ծեծի և բռնաբարել, որից հետո հղիացած կանանց ազատ են արձակել:












