ԱՄՆ պետդեպում հայտնել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի պատճառները

12:48 • 09.05.15

Անհրաժեշտ է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառների և հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի հիմքերի մասին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է lenta.ru-ն:

 

«Այդ օրը շատ կարևոր է չմոռանալ, թե հանուն ինչի էր մղվում այս պատերազմը և ինչպես են այն հաղթել: Այն մղվել է ագրեսիայի, ֆանատիզմի և ատելության պատճառով... Պատերազմը հաղթել են միայն նրա շնորհիվ, որ աշխարհի պարկեշտ մարդիկ միացել են հանուն մեկ ընդհանուր նպատակի»,-նշել է Քերին:

 

Պետքարտուղարն ընդգծել է այն զինվորների արիությունը, ովքեր զոհել են իրենց կյանքը ֆաշիզմին հակադարձելու համար, և կոչ է արել հիշել բոլոր նրանց, ովքեր պատերազմի են գնացել՝ թողնելով Հյուսիսային Ամերիկայում, խորհրդային հանրապետություններում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Սերբիայում և Եվրոպայում գտնվող իրենց ընտանիքներն ու տները: