Թբիլիսիում ոստիկանները գեորգիևյան ժապավեններ կրելու համար ծեծկռտուք սարքելու պատճառով մի քանի մարդու են ձերբակալել
Վրաստանի ոստիկանները Թբիլիսիի Վակե զբոսայգում, որտեղ անցկացվում էին Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառումներ, ձերբակալել են մի քանի մարդու՝ գեորգիևյան ժապավեններ կրելու համար ծեծռկտուք սկսելու փորձի համար, հաղորդում է Интерфакс-ը:
Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, ձերբակալվածների թվում են մարդիկ, ովքեր զբոսայգի են ժամանել կրծքներին գեորգիևյան ժապավեններով, ինչպես և նրանք, ովքեր գեորգիևյան ժապավենները համարում են օկուպացիայի և ռուսական կայսրության խորհրդանիշ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ վիրավորանքներ են հասցրել «Եվրասիական ընտրություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Արչիլա Չկոիձեին, ով զբոսայգի է եկել կրծքին գեորգիևյան ժապավեն փակցրած:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հաստատել են խուլիգանության համար միայն մեկ մարդու ձերբակալության փաստը:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ զբոսայգում ևս մի քանի միջադեպ է եղել, որոնք կանխել է ոստիկանությունը:










