Ժիրայրի տան շամփուրի ու խորովածի մասին խոսող գեներալը ստամոքսից այն կողմ չի մտածում. Տ. Խզմալյան
Ժիրայր Սեֆիլյանի` խորոված շատ ուտելու մասին գեներալ Սեյրան Սարոյանի կատակ-մեկնաբանությունը հետևյալն է`այդ մարդիկ ստամոքսից այն կողմ չեն մտածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նա նշեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի ասածներն իրեն ստիպեցին հիշել հնդկական մի ասացվածք. «Ազգությունները կազմված են լինում գլխից, ստամոքսից և ոտքերից: Գլուխը վերնախավն է, ստամոքսը` վաճառականները, ոտքերը` զինվորները, և որպեսզի ազգը լինի առողջ, ամեն ինչ պետք է լինի ճիշտ իր տեղում: Իսկ մեզ մոտ գլխի տեղը ստամոքսն է, և որովայնավոր գեներալները կարող են մարդկանց ճակատագրեր որոշել, առհասարակ, նման ուսադիրներ կրել»,-ասաց Տիգրան Խզմալյանը:
Հիշեցենք, որ երբ լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվել էին Արցախյան հերոսամարտի մասնակից, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից ու նշել, որ բոլորի տանն էլ կա շամփուր, սոդա, Սեյրան Սարոյանը ծիծաղելով ասել է. «Ի՞նչ շամփուր են գտել, աղչի: Խորովածի՞: Ուրեմն շատ ա խորոված կերել, դրա համար էլ բռնել են»:










