Ավտովթար Արարատի մարզում, 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com

15:44 • 10.05.15

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ այսօր՝ Ժամը 11: 00-ին սահմաններում ահազանգ է ստացվել, որ, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 40կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի  (Արարատի մարզ) վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Պարզվել է՝ նշված հատվածում բախվել են Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա Դավիթ Առաքելյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 CO 244 համարանիշի և Երևան քաղաքի Ջրվեժի «Մայակ» թաղամասի բնակիչ, 51-ամյա Սամվել Նավասարդյանի վարած Mercedes մակնիշի 34 OT 755 համարանիշի ավտոմեքենաները:


Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ըստ կայքի՝ շտապօգնության բրիգադները 1 ժամ ուշացումով են դեպքի վայր ժամանել, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանները:


Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։