Կուբայի նախագահի դուստրը նույնասեռական 20 զույգի օրհնություն է կազմակերպել (լուսանկարներ)
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստր Մարիելան մայիսի 9-ին կազմակերպել է 20 միասեռական զույգի օրհնության արարողություն, գրում է Associated Press-ը՝ հիշեցնելով, որ նույնասեռական ամուսնություններն արգելված են Բուբայի օրենսդրությամբ:
Գործակալությունը նշում է, որ ձեռնարկվել էին բոլոր միջոցները, որպեսզի միջոցառումը ոչ մի կերպ հնարավոր չլինի հարսանիք անվանել: Այնուամենայնիվ, առկա են եղել ամուսնությանը հատուկ բազմաթիվ հատկանիշներ:
Նշյալ զույգերը չէին ճանաչվում որպես ամուսնական միություն, սակայն ստացել էին Կանադայից և ԱՄՆ-ից հատուկ Հավանա ժամանած բողոքական հոգևորականների օրհնությունը։
Մարիելա Կաստրոն գլխավորում է սեռական դաստիարակության կենտրոնը և ակտիվորեն պաշտպանում է ԼԳԲՏ անձանց իրավունքները:












