Դուբայում ինքնաթիռը ռումբի սպառնալիքից վթարային վայրէջք է կատարել

17:52 • 10.05.15

ՄԱԷ-ին պատկանող ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է իրականացրել Դուբայի զինվորական բազայում. ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, օդանավի անձնակազմը նման որոշում է ընդունել ռումբի սպառնալիքի պատճառով:  

Եգիպտոսից Միացյալ Արաբական Էմիրություններ թռչող օդանավում գտնվելիս են եղել 128 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:

Օդանավը զննության ենթարկելուց հետո ուղևորներին ուղարկել են Աբու Դաբիի միջազգային օդանավակայան: Դեպքի այլ մանրամասներ ճշտվում են: