«Հեզբոլլահը» հայտնել է «Ալ-Կաիդայի» 20 զինյալի վերացնելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ոչնչացրել են «Ալ-Կաիդայի» շուրջ 20 զինյալի՝ Սիրիայից:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, «Հեզբոլլահին» հաջողվել է նաև վերացնել մի շարք ապաստարաններ և ուսումնական ճամբարներ, որոնք ստեղծել էր «Ալ-Կաիդան»՝ հետագայում Լիբանանի վրա հարձակումներ կազմակերպելու համար:
Ավելի վաղ «Հեզբոլլահի» առաջնորդ Սայիդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ իր խումբը Լիբանանում կսկսի ռազմական գործողություններ իրականացնել «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող սիրիացի զինյալների դեմ:










