Ինդոնեզիայում նավի կործանման հետևանքով ավելի քան 400 մարդ է տուժել

16:49 • 10.05.15

Ինդոնեզիայի ափերին մի նավ վթարի է ենթարկվել և խորտակվել, որի հետևանքով ուղևորներից շատերը հայտնվել են ջրում, գրում է rg.ru-ն:


Նավի կործանման մասին փրկարար ծառայություններին հաղորդել են ձկնորսները։


Դեպքից հետո ժամանել են փրկարարները և ջրից դուրս բերել 469 մարդու, որոնցից ոչ ոք լուրջ չի վնասվածքներ չի ստացել:


Նավում գտնվելիս են եղել փախստականներ Մյանմայից և Բանգլադեշից, ինչպես նաև ռոհինջա ազգության ներկայացուցիչներ, ովքեր համարվում են աշխարհ առավել ճնշված ազգային փոքրամասնությունը: