Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը

11:19 • 10.05.15

Անկարայի զինվորական հոսպիտալում երեկ մահացել է Թուրքիայի նախկին նախագահ գեներալ Քենան Էվրենը, հայտնում է «Անադոլու» թուրքական պետական գործակալությունը:


Գեներալը մահացել է 97 տարեկան հասակում: Մահը վրա է հասել արհեստական շնչառություն ապահովող սարքին միանալուց մի քանի ժամ անց:


Էվրենը 1980-ին Թուրքիայում զինվորական հեղաշրջումներ է գլխավորել և հետագայում դարձել է հասարակական–քաղաքական գործիչ: