Lufthansa-ի օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում` պայթյունի վտանգի պատճառով

21:38 • 10.05.15

Lufthansa ընկերության Airbus A321 ինքնաթիռն ստիպված էր վերադառնալ Ստամբուլի օդանավակայան օդաչուի պահանջով՝ ստուգելու պայթուցիկ նյութի առկայությունը օդանավում:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` The Independent-ին հղումով, օդաչուն կասկածելի ձայն է լսել, որը եկել է բեռնախցիկից:

Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թուրքիա-Ֆրանկֆուրտ չվերթը, բարեհաջող վայրէջք է կատարել Ստամբուլում` թռիչքից 50 րոպե անց:

Ոստիկանությունը ստուգել է բեռնախցիկն ու օդաչուի խցիկը, սակայն ոչինչ չի գտել: