Նյու Յորքի մոտակայքում գտնվող ատոմակայանում վթար է տեղի ունեցել
Նյու Յորքի մոտակայքում գտնվող Բյուկենեն քաղաքի շրջակայքում տեղակայված Indian Point ատոմակայանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը:
Հրդեհը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ականատեսները սոցիալական ցանցերում հաղորդել են, որ ատոմակայանի շենքի վրայից ծուխ է բարձրանում:
Ատոմակայանը շահագործող Entergy Corp ընկերության մամլո քարտուղար Ջերի Նապին ասել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքի լարման կարգավորիչ սարքի պատճառով:
Կրակը մարվել է հրդեհի մարման ավտոմատ համակարգով:










