Հռոմի պապը հանդիպել է Ռաուլ Կաստրոյի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի առավոտյան հանդիպել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։ Ինչպես փոխանցում են Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից՝ զրույցը կայացել է «խիստ անձնական ձևաչափով», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կաստրոն Հռոմ է ժամանել Մոսկվայից, որտեղ մասնակցել է Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։
Պոնտիֆիկոսի շրջապատի աղբյուրները նշել են, որ Ֆրանցիսկոսը ողջունել է Կուբայի ղեկավարության արտաքին քաղաքականության նոր ուղղվածությունը, որը միտված է ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը։
Ռաուլ Կաստրոն, իր հերթին, բարձր է գնահատել Հռոմի պապի դերը Հավանայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
Զրուցակիցները քննարկել են նաև Հռոմի պապի մոտակա այցը Կուբա, որը, հավանաբար, կկայանա սեպտեմբերին։










