Նախագահ Սարգսյանը Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի շիրիմին

19:45 • 10.05.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 10-ին Կարմիր հրապարակում այցելել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի շիրիմին, ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը և տեղեկացնում, որ այնուհետև Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: