Աշտարակի ավտոտնակներից մեկում օձ է հայտնաբերվել
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.08-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փողոցի թիվ 82 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները Ա. Ն.-ի ավտոտնակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:










