Հայաստանի, ՌԴ-ի և Բելառուսի դիվանագետները Մայիսի 9-ի առթիվ ընդունելություն են կազմակերպել Դամասկոսում
Դամասկոսում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունները համատեղ նշել են Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակը, գրում է РИА Новости-ն։
«Սիրիացիները գնահատում են ֆաշիզմի հանդեպ տարած խորհրդային ժողովրդի հաղթանակը, նրանք զուգահեռներ են անցկացնում Հայրենական մեծ պատերազմի և նրա հետ, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում։ Անցկացնել նման միջոցառումներ այստեղ անհրաժեշտ է, և հաճելի է, որ մենք կազմակերպել ենք այսօրվա միջոցառումը մեր բելառուս և հայ ընկերների հետ»,- նշել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակը։
Բարեկամ պետությունների քաղաքացիներին շնորհավորելու են եկել մի քանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Սիրիայում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարը և Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը։










