Հանրային քննարկում Ազատության հրապարակում` հոսանքի թանկացման դեմ

11:09 • 11.05.15

«Դեմ ենք հոսանքի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մայիսի 14-ին` ժամը 19-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է հանրային քննարկում` հոսանքի թանկացման դեմ:
 

«Հարգելի ՀՀ ազատ քաղաքացիներ, այս տարի ևս ՀԷՑ-ը լկտիաբար ուզում է թանկացնել հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանի: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այս անօրինականության դեմ, սիրով սպասում ենք»,- ասվում է հաղորդման մեջ: