Կանադայում անհայտ անձը վիճակախաղով 4.000.000 դոլար է շահել
Կանադայի Օնտարիո նահանգի բնակիչը, ում անունը հայտնի չէ, ազգային վիճակախաղերից մեկով 4.14 մլն դոլար է շահել։ Այդ մասին հայտնել են Atlantic Lottery ընկերությունից, որը Կանադայում մոտ տասնյակ նման վիճակախաղեր է անցկացնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ներկայում հայտնի չէ ոչ միայն հաղթողի անունը, այլև՝ Օնտարիոյի որ մասում են գնել տոմսը։ «Մենք սպասում ենք, որ մեզ կներկայացնեն շահող տոմսը»,- նշել են ընկերությունից։
Վիճակախաղի կանոնների համաձայն՝ հաղթողը պետք է նշի իր անունը։










