«Դիսնեյլենդ» այցելած երեխային հիվանդանոց են տեղափոխել՝ «մուլտհերոսի» հետ գրկախառնվելուց հետո (լուսանկարներ, տեսանյութ)

13:41 • 11.05.15

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների կենտրոն այցելած 8 տարեկան տղան մեջքի մկանների ձգման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իր սիրելի մուլտհերոսի հագուստով դերասանը չափազանց ամուր է գրկախառնվել նրա հետ, գրում է Daily Mail-ը:

 

Իթան անունով տղային ցավազրկողներ և մերսումներ են նշանակել ձգված մկանների ցավը մեղմելու համար:

 

Mickey Mouse մուլտֆիլմի հերոս Պլուտո շան հագուստով դերասանի պատճառած վնասվածքից հետո տղայի մայրը դիմել է հաստատության ներկայացուցիչներին, ովքեր մերժել են իրեն անվասայլակ տրամադրել՝ ասելով, որ ոչինչ էլ չի պատահել:

 

Արդյունքում կինը շտապօգնություն է զանգահարել, և երբ տղային հիվանդանոցում ախտորոշել են մեջքի մկանների լուրջ ձգում, «Դիսնեյլենդից» հայտնել են, որ իրենց վրա կվերցնեն բոլոր ծախսերը:

 


An eight year old boy called Ethan had a trip to Disneyland in California to forget after a hug from an overzealous Pluto left him nursing a sore back

When Ethan complained that the stroller was making his back worse, mom Laurie demanded medical attention and paramedics took the boy to the hospital for x-rays

The meeting, captured on camera, shows the small boy being manhandled by the oversized cartoon character and immediately afterwards it is clear young Ethan had been hurt