Թուրքիայի նախագահին Գերմանիայում բողոքի ակցիայով են դիմավորել (լուսանկարներ)

10:07 • 11.05.15

Գերմանիայում հազարավոր մարդիկ կիրակի օրը բողոքի ակցիայով են դիմավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս Գերմանիա է ժամանել այնտեղ բնակվող թուրքերին երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քարոզչություն իրականացնելու նպատակով։ Մինչ ընտրությունները մնացել է մոտ մեկ ամիս, սակայն Գերմանիայում ապրող թուրքերը մինչև մայիսի վերջ կարող են արտահերթ քվեարկել, գրում է Deutsche Welle-ն։

 

Թուրք առաջնորդը ելույթ է ունեցել Կարլսրուե ցուցասրահում, որտեղ հավաքվել է նրա մոտ 14.000 կողմնակից։ Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին անվանել է «երկրի սահմաններից դուրս ապրող ուժ» և կոչ արել մարդկանց գնալ ընտրատեղամասեր։

 

Էրդողանի ելույթն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Թուրքական իշխանությունների քաղաքականությունից դժգոհ հազարավոր մարդիկ հավաքվել են ցուցասրահի մոտ։ Նրանց և թուրք նախագահի կողմնակիցների միջև, ովքեր չեն կարողացել ներս մտնել, բախումներ են սկսվել։ Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և 2 ձերբակալվածի մասին։

 

 

Акция протеста против президента Турции в Карлсруэ

Deutschland Türkei Recep Erdogan in Karlsruhe

Anhänger Erdogans mit türkischen Fahnen (Foto: dpa)

Deutschland Türkei Recep Erdogan in Karlsruhe - Protest

Deutschland Türkei Recep Erdogan in Karlsruhe