Մահվան ելքով վրաերթ Ֆանտան տանող ճանապարհին
«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ճանապարհի դեպի Ֆանտան ուղղությամբ ընթանալիս վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ ձեռնարկվում են միջոցառումներ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










