Բելգիայում սրտի կանգից ևս մեկ ֆուտբոլիստ է մահացել

17:48 • 11.05.15

Բելգիայի «Բերսխոտ» ֆուտբոլային ակումբի մարզիկ Տիմ Նիկոն դաշտում խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը և հակառակ բժիշկների բոլոր ջանքերի սրտի կանգից մահացել է, ինչպես տեղեկացնում է interfax.ru-ն, այդ մասին հայտնել են «Բերսխոտ» ակումբի մամլո ծառայությունից:
 

Վերջերս նման կերպով մահացել էր նաև «Լոկերեն» ակումբի 24-ամյա պաշտպան Գրեգորի Մերտենսը, ով սրտի կաթված էր ստացել խաղի ժամանակ և մի քանի օր հետո մահացել էր: